Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արագածոտնի մարզում արտակարգ դեպքերի քանակն զգալիորեն նվազել է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հունվարի 18-ին կայացել է Արագածոտնի մարզի ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավել ելով. «Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արագածոտնի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Առաջինը տարեկան զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: 2016 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումները արձագանքել են 781 դեպք-պատահարների , որը 2015 թվականի համեմատ նվազել է 26-ով կամ 3,2 %-ով: Դեպքերի հետևանքով զոհվել է 20 մարդ, որը 2015թ-ի համեմատ պակաս է 1-ով կամ 4,7 %-ով, մարմնական վնասվածքներ են ստացել 116 մարդ , որը նախորդ տարվա համեմատ պակաս է 9-ով կամ 7,2%-ով:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանաշտաբային, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ` որոնք ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հունվարի 15-ի հրամանի ՀՀ միջպետական մայրուղիներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու, բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ միջպետական ավտոճանապարհահատվածի 22-րդ կիլոմետրում ստեղծվել է տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետ: 2016թ-ի դեկտեմբերի 27-ից ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Մխիթարյանի հրամանով հենակետի գործունեությունը վերականգնվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի մշտական մարտական պատրաստության պահպանման ուղղությամբ` մասնավորապես` մարզի տարածաշրջանների օբյեկտներում և կազմակերպություններում կազմակերպվել և իրականացվել է հրշեջ մարտավարական վարժանքներ. տարածաշրջանները սպասարկող ՀՓՋ-ների ուժերով և միջոցներով:

2016թ-ին ՄՓՎ կողմից ճշգրտվել են` «Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը», «Արտակարգ իրավիճակներում ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության պլանը», «ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության տարահանման պլանը», «ՀՀ Արագածոտնի մարզի տարահանված բնակչության կենսապահովման գործընթացի նախապարտարաստման մարզային պլանը»: 
Մարզային փրկարարական վարչության պետ Ա. Ամիրջանյանը ներկայացրեց մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները, որից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողին:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը գոհունակությամբ փաստեց մարզում արտակարգ դեպքերի շարունակական նվազման միտումը՝ հանձնարարելով շարունակել կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Արման Ցոլակյանը հորդորեց ակտիցավնել մարզային փրկարարական վարչության համագործակցությունը տեղական ինքնակառավարման և պետական այլ մարմինների հետ` աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, իսկ մարզային վարչության աշխատանքը ընդհանուր առմամբ բավարար գնահատեց՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները պատվով են իրականացր ել իրենց առաջ դրված խնդիրները:

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը կարևորեց փրկարարական վարչության շարունակական տեխնիկական հագեցվածության ապահովումը, նշելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է փրկարար ծառայության ամբողջ համակարգը համալրել թվային որակյալ ռադիոկապով, ինչպես նաև թարմացնել համակարգչային տեխնիկան:

Արագածոտնի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց ՀՎՔ բաժնի պետ Տարոն Գալստյանը: Արագածոտնի մարզում 2016թ. ընթացքում արձանագրվել է հրդեհի 182 դեպք, որի հետևանքով պատճառվել է 16 միլիոն 376 հազար 360 դրամ նյութական վնաս: 2015 թվականի հետ համեմատությամբ հրդեհների քանակը նվազել է 100-ով կամ 35,5 տոկոսով, իսկ նյութական վնասը նվազել է 19 միլիոն 245 հազար 640 դրամով կամ 54%-ով:

2016 թվականի ընթացքում 8 քաղաքացի հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության 205 000 դրամի չափով, որը ամբողջությամբ գանձվել է: Տարվա ընթացքում հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել, չորս քաղաքացի ստացել են այրվածքներ: Մարզի տարածքում հրդեհների հիմնական մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում, որը մեծամասամբ առաջացել է ծխախոտի և առանց հսկողության մնացած կրակի պատճառով:

ԱԻՆ « Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային փորձագետ Սոս Մայիլյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: 2016 թվականի ընթացքում մարզում կնքվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության 255 պայմանագիր, որի արդյունքում փորձաքննության են ենթարկվել 250 օբյեկտներ, հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել արտադրական վտանգավոր օբյեկտների 66%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Հարկ է նշել նաև, որ հաշվետու ժամանակահատվածում արտադրական պատահարներ, տեխնածին վթարներ չեն գրանցվել, ինչը վկայում է փորձաքննության անցկացման որակական բարձր մակարդակի մասին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԱԻՆ «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս.Մարգարյանը: Սեյսմիկ ռիսկի տվյալների բազայի ստեղծման աշխատանքների շրջանակներում կատարվել են ՀՀ Արագածոտնի մարզի թվով 122 դպրոցական շինությունների տվյալների վերլուծության, հավաքագրման և բազայի համալրման աշխատանքներ: Արագածոտնի մարզում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, որի շրջանակներում 2016 թվականի ընթացքում ուսուցանվել է 115 աշակերտ, 27 ուսուցիչ և 45 միջին և բարձր ղեկավար աշխատողներ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Աշտարակի օդերևութաբանական կայանի պետ Քնարի Եսայանը: 2016 թվականի ընթացքում օդերևութաբանական բոլոր կայաններում իրականացվել են օդերևութաբանական երևույթների շուրջօրյա դիտարկումներ, հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կայանի կողմից Արագածոտնի և Կոտայքի մարզերում տեղադրվ ած 81 հակակարկտային կայանքներով իրականացվել է մոտ 6500հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզում աշխատող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից, որոնք մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, առանձնահատուկ շեշտելով մարզային փրկարական վարչության աշխատանքը, կարևորելով ժամանակավոր փրկարարական հենակետերի աշխատանքը, որոնք ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին առաջին օգնություն են ցույց տալիս, ապահովում տաք թեյով ու սննունդով:

Ամփոփիչ խոսքում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը խնդրեց իր անունից շնորհակալություն հայտնել մարզի փրկարար ծառայության և ԱԻՆ մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի համար` հորդորելով պահպանել և կրկնապատկել աշխատանքային եռանդը:

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզի ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և նշեց, որ հասարակության և մարզային իշխանությունների կողմից տրվող բարձր գնահատականը դրա վառ ապացույցն են: Գագիկ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, և համոզմունք հայտնեց, որ աշխատանքային ձեռքբերումները շարունակական են լինելու»:

 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу