Արթիկում բացվեց կարի ուսումնական արտադրամաս
ЭкономикаԱրթիկում հունվարի 18-ին բացվեց կարի ուսումնական արտադրամաս: Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում SASSTEX ընկերությունն արդեն երկրորդ նմանատիպ արտադրամասն է բացում մարզում, ևս մեկն արդեն գործում է Ամասիայում, իսկ շուտով շահագործման կհանձնվի մեծ գործարան Գյումրիում:
Արթիկում նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով ծրագրին միացել է նաև Վարագյան ընտանիքը:
Այս մասին իր խոսքում նշեց SASSTEX ընկերության պատասխանատու Քրիստիան Գելեջին: Արթիկում նախ կպատրաստեն կարող վարպետներ: Այդ նպատակով արդե իսկ մոտ 900 դիմում է ստացվել: Առաջին փուլում ընդգրկվել է 50-ը:
Մինչ այդ ծրագրի նախաձեռնողները խոստացան լուծել գործարանի հարցը: Գործարարները խոստովանում են՝ հումքի ու իրացման խնդիր չեն ունենա, արթիկցիներին մնում է միայն սովորել ու լավ աշխատել:
«Գործարանի տերը դուք եք լինելու՝ կարողները, վարպետները, բոլորն Արթիկից են լինելու»- շնորհավորելով արթիկցիներին՝ նշեց Քրիստիան Գելեջին՝ վստահեցնելով, որ Արթիկում առաջընթաց շատ շուտ կնկատեն:
«Արթիկը շատ մեծ պոտենցիալ ունի: Եթե Ամասիայի հետ համեմատում ենք, այնտեղ բնակչությանը փոքր է, արդյունքն այդքան էլ գոհացնող չէ, այստեղ արդեն 895 հերթագրված ունենք, իսկ եթե հարակից գյուղերը ևս հաշվի առնենք, ապա ավելի քան 1000 մարդ կլինի, որ ցանկանում է ծրագրում ընդգրկվել: Իսկ երբ Արթիկում գործարանն արդեն պատրաստ լինի, 350-400 աշխատող կունենաք»,-լրագրողներին տեղեկացրեց պատասխանատուն:
Արտադրանքը հիմնականում արտահանվելու է Եվրոպա: