Վարչապետը կարևորում է դպրոցներում օտար լեզուների դասընթացների բարելավումը
ОбществоՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել հանրակրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման բարելավման ուղղությամբ առաջարկություններ և իրականացման ժամանակացույց: «Պարոն Մկրտչյան, մենք սրա մասին խոսել ենք, չափազանց կարևոր է, որպեսզի մ ենք կարողանանք մեր կրթական համակարգում ապահովել օտար լեզուների դասընթացներ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Կարեն Կարապետյանը: