Տեխասի հիվանդանոցում Էբոլայով հիվանդացել Է երկրորդ բուժաշխատողը
Международные новостиԱՄՆ-ի Տեխասի նահանգի հիվանդանոցում, որտեղ անցած շաբաթ Էբոլա տենդից մահացել Է Լիբերիայի մի բնակիչ, երկրորդ բուժաշխատողն Է վարակվել այդ վտանգավոր վիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել են նահանգի իշխանությունները:
Հիվանդացած բուժաշխատողին տեղափոխել են հատուկ ինֆեկցիոն մեկուսարան: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ բուժքույրերից մեկը, որը խնամում Էր հոկտեմբերի 8-ին Դալլասում մահացած Լիբերիայի քաղաքացի Թոմաս Էրիկ Դանկանին, վարակվել Է Էբոլա տենդով:
Հոկտեմբերի 15-ին Տեխասի հիվանդանոցի բուժքույրերը հայտարարել են, որ Էբոլա տենդով հիվանդին բուժհիմնարկություն տեղափոխելուց հետո մի քանի օր իրենց հատուկ պաշտպանիչ հագուստներ չԷին տալիս:
Մինչ այդ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը հայտարարել Էր բուժաշխատողների կողմից մի շարք կանոնների խախտման մասին, ինչը, նրա խոսքով, բուժքրոջ վարակվելու պատճառ Է դարձել:
Սակայն բուժաշխատողների միությունը հերքել Է այդ դա, հայտարարելով, որ Էբոլա տենդով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմի համար հատուկ կանոններ այդ պահին ընդունված չեն եղել:
Ավելի վաղ Ֆրիդենը հայտնել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել ստեղծել արագ արձագանքման բժիշկների խումբ, որոնք ամերիկյան հիվանդանոցներ կուղարկվեն այնտեղ Էբոլա վիրուսով հիվանդների ընդունման դեպքում: «Մենք տեղում կլինենք մի քանի ժամվա ընթացքում, որպեսզի օգնենք հիվանդանոցներին, եթե ի հայտ գա հիվանդության եւս մեկ դեպք»,-հավելել Է Ֆրիդենը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 4,5 հազարի, իսկ շուրջ 9 հազար մարդ վարակված է: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային: