Ծանրամարտի տղամարդկանց և կանանց ընտրանիները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
СпортՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Այս հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Ծաղկաձոր եկել ենք հունվարի 18-ին, հավաքը կավարտենք հունվարի 31-ին»,-ասաց Ալավերդյանը:
Ծաղկաձորի հավաքին մասնակցում են նաև կանանց հավաքականի 17 ծանրորդ: Մարզուհիների հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին և կավարտվի փետրվարի 1-ին