Մեդվեդևն Օբամայի մոտ հոգեկան խանգարման նշաններ է «հայտնաբերել»
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթի հետ կապված: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Մեդվեդևի՝ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցը:
Ելույթի ընթացքում ամերիկյան առաջնորդը Ռուսաստանն անվանել էր երկրորդ սպառնալիք՝ Էբոլա մահացու վիրուսի տարածումից հետո:
«Դա ցավալի է և հոգեկան շեղում է հիշեցնում»,- ասել է Մեդվեդևը:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Օբաման դատապարտել է Եվրոպայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան: