Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է. Սերժ Սարգսյան

Հանրապետության Նախագահը հունվարի 20-ին պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին: Նշելով, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը, Նախագահն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը: 

«Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին:

Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար: Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել:

Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, ո րոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետև մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն առաջարկելով անկաշկանդ խոսել եղած խնդիրների և առհասարակ մեր երկրի հետագա զարգացման մասին՝ նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը:

Զորացրված զինծառայողները Նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով:

Հանրապետության Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայ մանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ:

Հանդիպման արդյունքներով Նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:

 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу