Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 6-րդ տուրում կիսեց միավորը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 30-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը։ Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է։