Հովհաննես Գաբուզյանը շախմատի Հայաստանի չեմպիոնն է
СпортՇախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում: 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Հայաստանի նոր չեմպիոն դարձավ Հովհաննես Գաբուզյանը, ով վերջին տուրում հաղթեց Զավեն Անդրիասյանին: Երկրորդ և երրորդ տեղերը 5-ական միավորով կիսեցին Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը: