Կասանո. Ի՞նչ պետք է անեմ Չինաստանում
СпортԻտալական «Սամպդորիայի» հարձակվող Անտոնիո Կասանոն հաստատել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը ակումբի հետ:
«Այո, ես խնդրել եմ ակումբին խզել պայմանագիրս: Այժմ սպասում եմ, թե ինչպես կավարտվի այդ գործընթացը: Իմ հետ ամեն ինչ կարգին է, ես ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ և երջանիկ եմ:
Չինաստա՞ն: Ի՞նչ պետք է անեմ Չինաստանում: Հիմա ես երջանիկ եմ, որ ընտանիքիս հետ եմ», - ասել է Կասանոն: