Ռաֆայել Նադալը 4 ժամում տևած խաղում հաղթեց Զվերևին
СпортԱշխարհի 9-րդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս եկավ 4-րդ շրջան:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Նադալի մրցակից Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: Առավել քան 4 ժամ տևած խաղում Նադալը պարտվեց առաջին սեթում, բայց հաղթեց երկրորդում: Ի վերջո իսպանացուն հաջողվեց հաղթել 4:6, 6:3, 6:7 (5:7), 6:3, 6:2 հաշվով:
Նադալի հաջորդ փուլի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մոնֆիլսն է:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: