Ռունին փրկեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտությունից
СпортՖուտբոլի Անգլիայի 22-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով «Սթոք Սիթի»-ին խուսափեց պարտությունից (1:1):
Այս խաղում առաջին գոլը խփվեց հանդիպման 19-րդ րոպեին` սեփական դարպասը գրավեց Խուան Մատան: Խաղավատի ավելացված րոպեներին Ուեյն Ռունին փրկեց «կամիր սատանաներին» գրավելով «Սթոք Սիթի»-ի դարպասը և հավասարեցնելով հաշիվը: Անգլիացին խփեց իր 250-րդ գոլը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարի 21-ին տոնում է ծննդյան 28ամյակը, մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին: