Թուրան. Չեմ պատրաստվում լքել Բարսելոնան
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբը մինչև իր գործող պայմանագրի ժամկետի լրանալը,- տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Ցանկանում եմ կարևոր դեր խաղալ այս ակումբում, և կարծում եմ, որ դա ինձ մոտ ստացվում է: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս:
Պայմանագրիս ժամկետը լրանում է 2020 թվականին և ես չեմ պատրաստվում լքել թիմը մինչ այդ ժամանակը»,- հայտնել է թուրք ֆուտբոլիստը: