Վենգեր. Ներողություն եմ խնդրում պահվածքիս համար
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բերնլիի» հանդեպ տարած հաղթանակը` 2:1:
«Մենք կարողացանք հաղթանակ տանել, սակայն դա մեզ անչափ դժվար տրվեց: Խաղում էինք տասը հոգով, սակայն ի վերջո երեք միավոր վաստակեցինք:
Չեմ կարծում, որ մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը տեղին էր, սակայն ես պետք է կտրեի ձայնս: Ցանկանում եմ ներողություն խնդրել պահվածքիս համար»,- ասել է Վենգերը BBC Sport-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Վենգերը հեռացվել էր խաղադաշտից մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու համար: Ֆրանսիացի մասնագետը հեռանալուց նաև հրել էր 4-րդ պաշտոնյա Էնթոնի Թեյլորին: