Tata Steel Chess. Կարլսենի սենսացիոն պարտությունն ու տուրի բոլոր արդյունքները
СпортՀոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2840): Համաշխարհային դասակարգման առաջատարը սեւ ֆիգուրներով պարտվեց վարկանիշային հետնապահներից հունգարացի Ռիչարդ Ռապորտին (2702) եւ ունի 4.5 միավոր:
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլին Սոն է, որը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ վաստակել է 5.5 միավոր:
Հունվարի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: 9-րդ տուրում Սոն կմրցի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:
Tata Steel Chess-2017, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Սո՝ 5.5, Էլյանով, Վեյ՝ 5-ական, Ադհիբան, Արոնյան, Կարյակին, Կարլսեն՝ 4.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 3.5-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3-ական, Վան Վելի՝ 1.5: