Կանադական այս քաղաքը տուն ու հողատարածք կտա բոլոր նրանց, ովքեր կտեղափոխվեն այնտեղ
LifestyleՔեյփ-Բրետոնը փոքրիկ կանադական քաղաք է: Այն մեծ պատմություն ունի, պատմամշակութային կոթողներ ու հացի փուռ, որը համարվում է տեղի կարևորագույն կառույցներից մեկը: Փուռը The Farmer’s Daughter Country է կոչվում, և պլանավորում է լայնացնել գործունեությունը, սակայն չի կարողանում, քանի որ համապատասխան աշխատակիցներ ունի:
Այս քաղաքը 150000 բնակչություն ունի, որի թիվը գնալով նկազում է: Քաղաքի բոլոր բնակիչներն արդեն աշխատանք ունեն, իսկ աշխատակիցների կարիք շատ է զգացվում:
Այս պատճառով էլ The Farmer’s Daughter Country-ն իրենց ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն են հրապարակել, որը անիրական է թվում: Նրանք 2 ակր մակերեսով հողատարծք ու աշխատանք են առաջարկում բոլոր նրանց, ովքեր կտեղափոխվեն այնտեղ:
Ընկերությունը միայն մեկ պահանջ ունի՝ դիմողները պետք է աշխատելու թույլատվություն ունենան:
Իսկ դուք պատրա՞ստ եք շատ հեռու մեկնել ձեր երազանքը գտնելու համար: