Գաբրիել Սարգսյանը կես միավորով է ետ մնում «Խազար գավաթի» առաջատարներից
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մեկնարկել է «Խազարի գավաթի» խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 3 տուրերից հետո Սարգսյանն ունի 2,5 միավոր: Առաջատարներն ունեն 3 միավոր:
Հաջորդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի Արյան Խոլամին՝ Իրանից:
Իրանում անցկացվող «Խազարի գավաթ -2017» միջազգային մրցաշարին մասնակցում են 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: