Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկանում են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 23-ին, կազմել է 486.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.78 դրամ (աճել է 4.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.53 դրամ (աճել է 8.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 264.09 դրամ, ոսկի՝ 18,771.64 դրամ, պլատին՝ 15,057.34 դրամ։