Ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա
СпортՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Լատվիայի Ելգավա քաղաք, որտեղ հունվարի 26-29-ը կկայանան 2018 թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան
Հակոբ Լոբասյան, «Չարբախ»
Սարո Գալստյան, «Լեո»
Արմեն Բաբայան, «Չարբախ»
Գարեգին Մաշումյան, «Չարբախ»
Սարո Մարդանյան, «Լեո»
Դավիթ Սուջյան, «Չարբախ»
Սարգիս Նասիբյան, «Լեո»
Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ
Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ
Տիգրան Վարդանյան, «Լեո»
Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս
Անդրանիկ Կարապետյան, «ՀՄԸՄ Բուրջ Համուդ», Լիբանան
Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան
Ֆուտզալի ազգային հավաքականին կարող է միանալ նաև Լիբանանում հանդես եկող դարպասապահ Սարգիս Ասկաջյանը, ով առայժմ չի մեկնել հավաքականի հետ՝ փաստաթղթային խնդիրների պատճառով: