Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի մամուլի ասուլիսը` հունվարի 25-ին
ОбществоԻ գիտություն լրատվամիջոցների,
Վաղը՝ հունվարի 25-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կներկայացնի մասնավորապես, առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:
Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն