Աննախադեպ ցուրտը Գյումրիում դարձել է սահադաշտերի վերածված փողոցների ու աղբամաններում կուտակված աղբի պատճառ
ОбществоԳյումրիում սահադաշտերի վերածված փողոցներն ու աղբամաններում կուտակված աղբն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներն ունեն և ստեղծված իրավիճակը պետք չէ քաղաքականացնել:
Այս մասին հունվարի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես մեղմացուցիչ հանգամանք նշելով այս տարվա աննախադեպ ցուրտը:
«Բոլոր վթարների պատաճառը ջրմուղն է ու ցուրտ եղանակը: Երբեք նման երկարատև ցուրտ օրեր չենք ունեցել: Նույնիսկ մինչև 35 աստիճան ցուրտ եղանակ է արձանագրվել: Մեքենան երի դիզելային վառելանյութը 22 աստիճան ցրտի տակ սառել է»,-նշեց քաղաքապետը:
Անդրադառնալով աղբահանության հետ կապված գյումրեցիների դժգոհությանը՝ քաղաքապետը նշեց, որ տոնական օրերին աղբը կրկնակի է եղել և երբեմն նույնիսկ մեքենաները չեն հասցրել աշխատել: Մեքենաները սառել են և ոչ բոլորն են աշխատել:
Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը տեղեկացրեց, որ բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքի մեջ թերացել են, աշխատանքից ազատվել են, այդ թվում բաժնի 5 աշխատակից վարորդները, ովքեր ցուրտ օրերին հրաժարվել են աշխատել:
«Բնակկոմունալ բաժինը նորմալ է աշխատել, իսկ թերացումները օբյեկտիվ պատճառների հետ են կապված, իսկ եթե պետք է եղել, արդեն պատժել ենք՝ այն աղբատարների վարորդները, ովքեր հրաժարվել են այդ օրերին աշխատել, աշխատանքից հեռացվել են: Դեկտեմբերի 17-ից ցրտերի հետ կապված արտակարգ ռեժիմով ենք աշխատել:
22 աստճան ցրտի տակ մեքենաները խնդիրներ են ունեցել: 14 մեքենայից 2-ը վերանորոգման տակ էին: Օրական 5-6 աղբատար մեքենա էր դուրս գալից, մինչդեռ երթուղին 10 մեքենա է՝ քաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու համար»,-տեղեկացրեց Կնյազ Մանասյանը՝ փա ստելով որ անցած տարիներին ողջ ձմեռային սեզոնին օգտագործվել է մոտ 650 խորանարդ մետր ավազ, իսկ այս տարի միայն դեկտեմբերին՝ հունվարի առաջին տաս օրերի հետ միասին օգտագործվել է 670 խորանադ մետր ավազ: Փողոցների մաքրման հետ կապված մարդկային աշխատուժի խնդիր ևս եղել է:
«Օր է եղել, որ 2-3 մեքենա գիշերը մինչև 2 աշխատել է: Եղել է որ նաև մեքենաները ձյան մեջ են թաղվել: Օգտագործել ենք ոչ միայն մեր ունեցած բոլոր մեքենաները այլ նաև բաժնի ողջ բանվորական աշխատուժը:
Այս ընթացքում ամեն օր աղ ենք շաղ տվել և անցած շաբաթ կրկին 300 խորանարդ մետր աղ ու ավազ ենք ձեռք բերել »,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ կարվի ամեն ինչ, որ առաջիկա 4 օրերի տեղումների ժամանակ կրկին և՛ աղբահանությունը, և՛ փողոցների մաքրման աշխատանքները նորմալ իրականացվեն: