Ереван, 06.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2016 թվականի աշխատանքները գնահատվեցին բավարար

Общество

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ներկայացվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության  Գեղարքունիքի մարզային  ստորաբաժանումների 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱԻՆ «Հիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ  նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը:
 
Հաշվետու հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմը, «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ, «Հիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, «Պահուստ» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզի համայնքների եւ առանձ ին  կազմակերպությունների ղեկավարներ: 2016 թվականին կատարած աշխատանքների մասին ամփոփիչ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական  վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը:
 
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում  վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: 
 
Ըստ զեկուցողի՝ 2016թվականի  ընթացքում  Գեղարքունիքի մարզում գրանցվել է  636 արտակարգ դեպք՝ 2015թվականի 877 դեպքի դիմաց,  որոնց հետեւանքով զոհվել է 26 մարդ՝ 2015թ. 29 դեպքի դիմաց:  Մարմնական վնասվածքներ են  ստացել 65 մարդ՝ 2015թ.150 դեպքի դիմաց: 2015 թվականի համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5 տոկոսով: Գրանցված դեպքերից  216 –ը  տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 34 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել` 65 մարդ:  2015 թվականի  համեմատությամբ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 52 դեպքով կամ 19,4 տոկոսով, վիրավորների թիվը նվազել է 22-ով կամ 25,3 տոկոսով:
 
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 127-ը՝ 58,8 տոկոս, հրդեհի դեպքերն են: Հրդեհների թիվը մարզում նվազել է 27-ով: Հրդեհների ժամանակ հայտնաբերվել է 2 մարդու դի: Տեխնածին բնույթի դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում նաև ՃՏՊ-ները՝ 81 դեպք կամ տեխնածին բնույթի դեպքերի 37,5 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 11 մարդ,  տուժել՝ 65 մարդ: Արտակարգ դեպքերից 41-ը  տարերային են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 6,4 տոկոսը, որոնց հետեւանքով զոհ չի եղել, վիրավորներ՝ նույնպես:
 
Արտակարգ դեպքերից & nbsp;379-ը սոցիալ-կենցաղային են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 59,5 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 11 մարդ: Սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերը նվազել են 188-ով: Սոցիալ կենցաղային արտակարգ դեպքերից 223-ը արգելափակված մեքենաների դուրս բերման եւ ուղեւորներին օգնության ցուցաբերման դեպքերն են, որոնց ընթացքում արգելափակումից դուրս է բերվել 255 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1006 ուղևորների:
 
Սոցիալ- կենցաղային արտակարգ դեպքերից զոհերը առաջացել են՝ 5-ը ջրահեղձումից, 1-ը՝ հոսանքահարումից, 3-ը՝ թունավորումից եւ 2 դեպքում դիակներ են հայտնաբերվել բնակարաններում:  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 719 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 142 ահազանգ, որից հրդեհ է գրանցվել 127 դեպքում:
 
Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը արձագանքել է 75 ահազանգի: Արտակարգ դեպքերի կանխարգելիչ աշխատանքներից  Գավառ քաղաքում կատարվել է Գավառագետի 1000մետր հատվածի հունի մաքրում, Հ. Աբրահամյան փողոցի հարակից հեղեղատարի հունի մաքրում 800մետր հատվածում:
 
2016 թվականին իրենց ոլորտներում  կատարած աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն ներկայացրին  նաեւ  Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Կամո Եդոյանը, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ  տնօրենի տեղակալ Ռուբեն Ստեփանյանը, «Հիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ Գավառի oդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի եւ Կոտ այքի մարզերի տեխնիկական անվտանգության գլխավոր փորձագետ Վազգեն Հայրապետյանը: Ամփոփիչ ելույթով հանդես գալով՝  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը նշեց, որ, չնայած ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների կողմից կատարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքին, համակարգը պետք է ձգտի ավելիին եւ չբավարարվի եղած ձեռքբերումներով: Մարզպետի տեղակալն առաջարկեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատել բավարար:
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян