Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպքերը նվազել են 27,5%-ով

Գեղարքունիքի մարզպետարանում հունվարի 24-ին կայացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, ԱԻ նախարարության հÕիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետ Լևոն Վարդանյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 636 արտակարգ դեպք (2015 թ.` 877), որի հետևանքով զոհվել է 26 (2015 թ.՝ 29), մ արմնական վնասվածքներ ստացել 65 մարդ (2015 թ.` 150): 2015թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5%-ով:

Գեղարքունիքի ՄՓՎ կողմից ուսումնասիրվել է մարզի հեղեղավտանգ, սողանքավտանգ, քարաթափումների տարածքները և գետերի հուները: Քամիներից տուժած մարզի 10 համայնքներում ՄՓՎ ծառայողները համապատասխան հանձնաժողովների կազմում մասնակցել են ուսումնասիրման և պատճառած վնասի արձանագրման աշխատանքներին: Մարտունի-Այգուտ ավտոճանապարհին հարող սարալանջի քարաթափման տեղամասում ՄՓՎ ԲՊ բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրման աշխատանքներ, վտանգը վերացնելու նպատակով իրականացված պայթեցումների ընթացքում Ճամբարակի ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն:

Ճամբարակի տարածաշրջանի սողանքի ակտիվացված հատվածում Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության, գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի փորձագետների, ԱԻՆ ՓԾ և ՄՓՎ ներկայացուցիչների աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ: Է. Գալստյանը ներկայացրեց նաև մարզում արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Գեղարքունիքի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:

Զեկույցի ավարտին Է. Գալստյանը նախանշեց նաև 2017թ. աշխատանքային հիմնական ուղղությունները՝

• ՄՓՎ անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով հետևողական աշխատանքների իրականացումը, 
• ջրասուզական ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով մասնագիտական և տեխնիկական հնարավորությունների կատարելագործումը,
• ուժերի և տեխնիկաների մշտական պատրաստ վիճակում պահպանումը և դրանց նպատակային կիրառման ապահովումը, 
• քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով բնակչության և կառավարման մարմինների նախապատրաստումը,
• հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը:

Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության պետ Կ. Եդոյանը: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքում ստացվել է 165 ահազանգ հդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 39 մլն. 925 հազ. դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ առաջին հերթին ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ: Զեկուցողն առանձնացրեց նաև ոլորտում առկա հրատապ խնդիրները:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Վ. Հայրապետյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում փորձաքննության է ենթարկվել 302 օբյեկտ, ինչպես նաև իրականացվել է շահագործվող ԱՎՕ-ների 64%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

Այս գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքու մ կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ոլորտում առկա խնդիրներից բանախոսն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Գավառի օդերևութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Բոլոր օդերևութաբանական կայաններում, համաձայն գործող ձեռնարկի, կատարվել են մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ տարբեր մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, կարտոֆիլի, խնձորի, տանձի, կաղամբի, խոտհարքների, արոտավայրերի վրա: Կատարվել է աշնանացանի և պտղատուների կենսունակության որոշում, աշնանացանի բարձրության և խտության որոշում, վիճակի գնահատում, թփակալման հանգույցում ջերմաստիճանի չափումներ, հողի սառցակալման խորության չափումներ, ձյունաչափական աշխատանքներ աշնանացանի դաշտերում, հողի վիճակի գնահատում և այլն:

Մարզի տարածքում իրականացվել են հիդրոօդերևութաբանական երևույթների, մթնոլորտի և մակերևույթային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի բնակչությանը, պետական իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Շարունակվել են Սևանա լճի մակերևութային հոսքի, գոլորշիացման հաշվարկի մեթոդիկաների վերանայման և կատարելագործման, լճի ամսական և տարեկան ընթացիկ ջրատնտեսական հաշվեկշիռների ճշգրտման, կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման մեթոդիկաների մշակման և ադապտացիոն միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքները:

Հաշվետու նիստի ավարտին Լ. Վարդանյանը շնորհակալություն հայնտեց Գեղարքունիքի ՄՓՎ աշխատակիցներին տարվա ընթացքում կատարված մեծ աշխատանքի համար և պատասխանեց տարբեր համայնքների ներակայացուցիչներին և ղեկավարներին հուզող հարցերին:

Փոխմարզպետ Կ. Հակոբյանը նշեց, որ մարզային փրկարարական վարչության և մարզպետարանի միջև առկա է սերտ համագորածկցություն, ինչն էլ թույլ է տալիս շատ խնդիրներ լուծել ավելի դյուրին կերպով: Նա դրական գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարած աշխատանքները և հույս հայտնեց, որ հետագայում արդյունքները կլինեն ավելի բարձր»:

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу