Սռնա. Բարսելոնայի հետ կապված պատմությունն ավարտված է
СпортԴոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ «հանքափորների» կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա խորվաթը պետք է տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Այդ պատմությունն արդեն ավարտված է: Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» հետ վարած բանակցությունների մասին, սակայն ինձ համար ավելի հեշտ է եղել մնալու որոշում կայացնելը:
Ներկա պահին իմ և «Շախտյորի» նպատակն առաջնությունում հաղթելն է: Եվ իհարկե, ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ շարժվել Եվրոպա լիգայում»,- խորվաթ պաշտպանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: