«Ժառանգության» մասնակցությունը եռյակի աշխատանքերին հարցականի տակ է
Блог
Այսինքն` «Ժառանգության» մասնակցությունը եռյակի աշխատանքերին հարցականի տակ է: Դեռ հստակ չէ` «Ժառանգությունը» շարունակելու է մնալ եռյակի կազմում, թե` ոչ: Մասնակցելու է հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, թե` ոչ, իսկ մասնակցության դեպքում ի՞նչ դիրք է գրավելու:
Պետք է նկատել, որ իշխանությունների հետ հարաբերությունների առումով հոկտեմբերի 10-ից հետո եռյակում ռեալ գործընթացներ տեղի չեն ունեցել, բայց եռյակի կազմում անորոշությունն աճել է: Այսինքն` այն պայմանավորված է ոչ այնքան իշխանական կողմի գործողություններով, որքան ներեռյակային հարաբերություններով ու առանձին գործիչների ամբիցիաներով: