Ռոնալդու. Չի կարելի համեմատել ինձ ու Մեսիին
СпортՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իրեն դուր չեն գալիս «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ համեմատությունները։
«Մեսին փորձում է օգտակար լինել իր թիմին, իսկ ես՝ «Ռեալին»։ Մենք մրցակիցներ ենք, քանի որ խաղում ենք չեմպիոնության համար պայքարող թիմերում, բայց հարգում ենք իրար։ Իմ ու Մեսիի հարաբերությունները նորմալ են։
Մարդիկ մշտապես համեմատում են մեզ, եւ դա նորմալ է։ Համեմատում են նույնիսկ մեր որդիներին՝ երբ են ծնվել, ով է ավելի խելացի եւ այլն։ Այս բիզնեսն այդպիսին է։ Կածում եմ՝ մեզ չի կարելի համեմատել, քանի որ Ռոնալդուն դա Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ Մեսին՝ Լիոնել Մեսին։ Մենք հրաշալի ֆուտբոլիստներ ենք, ինչի մասին վկայում են անհատական մրցանակներն ու թիմային տիտղոսները։ Ես չեմ սիրում համեմատություններ, դա իմ մասին չէ։ Մենք տարբերվում ենք՝ 2 տարբեր մարդիկ, որոնք կատարում են իրենց աշխատանքը»,- Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ «Ոսկե գնդակի» մրցույթում Ռոնալդուն այս անգամ գերազանցել էր Մեսիին: