Ջեյն Ֆոնդան եւ Ռիչարդ Պերին բաժանվել են
LifestyleՈւթամյա հարաբերություններից հետո բաժանվել են Ջեյն Ֆոնդանեւ Ռիչարդ Պերին: Այս մասին գրում է Page Six-ը:
«Սա բաժանում չէ, ավելի ճիշտ՝ յուրաքանչյուրս կսկսենք ուշադրություն դարձնել մեր սեփական կյանքին: Ես չեմ սիրում ասել, որ սիրավեպն ավարտվեց: Մենք լավ ընկերներ ենք, եւ միասին ինչ-որ բաներ ենք անում: Մենք հոգ ենք տանում միմյանց մասին, բայց հարաբերությունները երկրորդ պլան մղվեցին: Գիտեք, որ Ջեյնն իրեն հանրային աշխատանքի է նվիրել... Մեզ մոտ վստահաբար միմյանց հանդեպ շատ սեր է մնացել»,- հայտարարել է 74-ամյա երաժշտական մագնատը:
Ջեյն Ֆոնդան եւ պրոդյուսեր Ռիչարդ Պերին ծանոթացել են 2009 թվականին, իսկ երեք տարի անց զույգը 7.3 մլն դոլարով առանձնատուն է գնել քալիֆորնիական Թրուսդեյլում: Ֆոնդայի խոսքով՝ իր սիրելիի հետ իսկապես երջանիկ էր:
«Ես երբեք իսկական ինտիմ մտերմություն չեմ ունեցել, բայց շատ էի ուզում մեռնելուց առաջ զգալ դա: Ռիչարդի հետ դա հաջողվեց: Նրա հետ ես բացարձակ պաշտպանված եմ զգում»,- հայտարարել է Ֆոնդան: