Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրված նոր փաստաթղթերով խորացնում են համագործակցությունն արդյունաբեության ոլորտում
ЭкономикаՄոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ ԴմիտրիՄեդվեդևի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի ստորագրած համագործակցության հուշագիրը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը:
Այս հուշագրով կողմերը կաշխատեն ՀՀ և ՌԴ միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։
Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` ՀՀ և ՌԴ արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջևհամագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:
Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ:
Այս ծրագրով նախատեսվում է՝ միջտարածաշրջանային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացում, որոնքունեն առաջնային կարևորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաև առողջապահական, կրթական,գիտական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում, համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում նաև Հ Հ վարչատարածքային կազմավորումների և ՌԴ սուբյեկտների միջև համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում համատեղնախագծերի իրականացում, տեղեկատվական և այլ փոխգործակցության համակարգերի գործարկում: