Ոստիկանությունում Skype-ի միջոցով կայացել է «Ամեն ինչ զենքի մասին» առաջին ուղիղ կապը
ОбществоՀանրապետության տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ոստիկանությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը կգործի Skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում հարցերին կպատասխանեն ոստիկանության ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 25-ին ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին ուղիղ կապը, որի ընթացքում ստացված զանգերին պատասխանեց հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
Երկու ժամում ստացված հարցերի շրջանակը բազմազան էր: Ոստիկանության ներկայացուցչին մոտ մեկ տասնյակի հասնող հարցեր ուղղվեցին ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Բացի այդ, շուրջ մեկ տասնյակ հարցումներ էին ստացվել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին: Բոլոր հարցերը գրավոր պատասխանվել են:
Քաղաքացիները նաև գոհունակության էին հայտնում նման նախաձեռնության համար: Ճամբարակից Skype-ի միջոցով զա նգահարած մի քաղաքացի, օրինակ, իրեն հետաքրքրող հարցի պատասխանը լսելուց հետո նշեց, որ եթե ոստիկանության այս նախաձեռնությունը չլիներ, ապա ինքը ստիպված պետք է լիներ մի ամբողջ օր կորցներ և հասներ Երևան:
Հաջորդ ուղիղ կապը կկայանա ուրբաթ օրը, հունվարի 27-ին, ժամը 15-17-ը:
Skype-ի հասցեն է Hkav Zenq:
Կարող եք հարցեր ուղղել նաև [email protected]