Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ծրագիր. Կարեն Կարապետյան
ЭкономикаՀայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչ պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարում:
Միջպետական «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 100 օրվա գործուն եության ամփոփման ժամանակ մենք ներկայացրել ենք, թե որքան աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում:
Այդ նորմատիվների 9 տոկոսը ուղղված է եղել հակակոռուպցիոն ծրագրերին, մոտ 10 տոկոսը` բիզնես միջավայրի փոփոխությանը: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռազմավարությանն է` փոխել այն միջավայրը, որը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի նշեց, որ կառավարությունը չի առաջարկում ստեղծել հակակոռուպցիոն կազմակերպություն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նման կազմակերպություն ստեղծելով կոռուպցիան չի վերանում:
«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ուղղակի դառնում են մինիմալ»,- շեշտել է ՀՀ վարչապետը: