«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը նոր թափ է ստանում (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքի կողմից նախաձեռնած շարժումը, որն արդեն հայտնի է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» անունով, ավելի մեծ թափ է ստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությանը միանում են ավելի ու ավելի մեծ թվով հայտնի հայ ու արտասահմանյան գործիչներ աշխարհի տարբեր երկրնե րից, ովքեր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ պարունակող գրությամբ լուսանկարվում են և ներբեռնում իրենց լուսանկարները սոցցանցերում:
Նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են ցուցաբերել Պրահայում Հայաստանի դեսպանատունը` ՀՀ դեսպանի մասնակցությամբ, Չեխիայի հայ համայնքի անդամները, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Դենիս քաղաքի մշակութային և միջազգային հարցերով փոխքաղաքապետ և հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավա ր Էլենի Տեոխարուսը, թուրք-լազ պոետ Սերքան Էնգինը, Ֆրանսիայի Չոբանյանի անվան ինստիտուտի հիմնադիր ղեկավար, «Europe & Orient» ամսագրի գլխավոր խմբագիր Ժան Վարուժան Սիրապյանը և այլք:
Ավելի վաղ նախաձեռնությանը միացել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն, Հրանտ Դինքի իրավաբան Ֆեթհիյե Չեթինը և ուրիշներ: Սոցցանցերում ստեղծվել են հատուÕ ¯ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները: Այս ճանապարհով նրանք կոչ են անում Թուրքիային և Ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին ճանաչել 1915 թվականին իրականացված մեծագույն հանցագործությունն ընդդեմ մարդկության: Նախաձեռնությունն ավելի մասսայական դարձնելու նպատակով կիրառության մեջ է դրվել #2015RTAG հաշթագը, որն արդեն կիրառել են Twitter-ի և Facebook-ի մեծ թվով օգտատերեր: