Արոնյանը հաղթեց Տատա Սթիլ մրցաշարի 10-րդ տուրում
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Տատա Սթիլ մրցաշարի 10-րդ տուրում:
Նիդեռլանդներում ընթացող մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցը հունգար Ռիչարդ Ռափորդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 28-րդ քայլին ստիպեց հունգարին անձնատուր լինել: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա լեհ Վոյտաշեկի դեմ: Տատա Սթիլ մրցաշարը բաղկացած է 13 տուրից: