Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, եվրոն ֆունտը` արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 25-ին կազմել է 486,15 դրամ: Այն հունվարի 24-ի համեմատ արժեզրկվել է 0.21 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.56 դրամ՝ արժևորվելով 0,21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 612,11 դրամ է՝ հունվարի 24-ի համեմատ այն արժևորվել է 5,23 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 25-ին կազմել է 8.19 դրամ` հունվարի 24-ի համեմատ այն արժեզրկվել է 0.03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,35 դրամ, ոսկի՝ 19,018,69 դրամ, պլատին` 15,411,26 դրամ: