«Ռուսաստանյան ներդրողները հետաքրքրված են մի շարք ոլորտներով». նախարար
ЭкономикаԱյսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունվարի 24-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց. «Վարչապետի գլխավորած այցի ժամանակ բավականաչափ հանդիպումներ և քննարկումներ եղան: Մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ՌԴ կառավարության հետ, հանդիպումներ եղան Ռուսաստանում հայ գործարարների հետ»:
Հավելենք, որ այսօր կառավարության նիստին վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ակտիվ աշխատանքներ իրականացնել ռուսաստանյան ներդրողների հետ: Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:
«Ըստ նախնական պայմանավորվածությունների, որոնք քննարկվեցին Մոսկվա կատարած այցի շրջանակներում, այդ ֆոնդի, հիմնադրամի նպատակն է լինելու ֆինասավորում և ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կբվերեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի, ներմուծման փոխարինման:
Նախարարը նշեց, որ հայ-ռուսական այս համագործակցության մեջ ռուսական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներով:
Լրագրողները հետաքրքրվեցին Կարայանից, թե ինչու Հայաստանը չմասնակցեց Դավոսի համաժողովին: «Մենք ամբողջովին հետևում ենք կատարված գործընթացին, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավորություն չեղավ մասնակցել այդ համաժողովին,-ասաց նախարարը՝ հավելելով,- Ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, սակայն դա միակը չէ և այդ համաժողովին չմասնակցել ը դեռ չի նշանակում, որ ներդրումային ծրագերը և մեր մնացած բոլոր ծրագրերը բոլոր հետաքրքրված և պոտենցիալ ներդրողներին»: