Ռոստոմյանն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունվարի 26-ին ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին:
Արմենպրեսի հաղորդմամբ` նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր ազատ ոճայինները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ: Շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին՝ նրա ղեկավարությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ ունենալու համար»,- իր խոսքում նշել է նախարարը:
Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն: