Ռիկի Մարտինը 7 մլն դոլարով վաճառում է Նյու Յորքում իր շքեղ բնակարանը
LifestyleՌիկի Մարտինը 7 մլն դոլարով վաճառում է Նյու Յորքում իր շքեղ բնակարանը, գրում է Daily Mail–ը։

45-ամյա երգիչը Բեւերլի Հիլզում արդեն 13 մլն դոլարով առանձնատուն է գնել, բայց պլանավորում է նաեւ նոր տուն գնել Լաս Վեգասում։

Նյու Յորքի բնակարանը սկզբում վաճառքի էր հանվել 8 մլն դոլարով, բայց գնորդ չհայտնվեց, եւ Ռիկին գինն իջեցրեց։ Ի դեպ, 2012-ին Մանհեթենում այդ բնակարանը Ռիկին գնել էր 6 մլն դոլարով։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի Ռիկի Մարտինը հանրությանը ներկայացել էր հայկական արմատներով փեսացուի՝ նկարիչ Ջվան Յուզեֆի հետ:

Լոնդոնում բնակվող Ջվանը սիրիացի ընտանիքից է, հայրը քուրդ է, մայրը՝ հայուհի: Նրա անունը քրդերեն նշանակում է «հմայիչ, գեղեցիկ եւ երիտասարդ»: Ջվանը բացահայտ նույնասեռական է:
