Հոգեբանները ավելի քան 1,5 հազար նորակոչիկների են հետազոտել Հայաստանի ռուսական ռազմակայանում
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում միավորման զինվորական հոգեբանները երեք ամսվա ընթացքում նոր ժամանած համալրման սոցիալ-հոգեբանական վերլուծություն են անցկացրել:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողների հետազոտությունն անցկացվել Է «ԱՌՄ-ՎՊ» արդիական ապարատածրագրային համալիրներում՝ ուսումնասիրման «Կորսետ» մեթոդիկայով 90-ից ավելի թեստային առաջադրանքների կիրառմամբ, ինչպես նաեւ զրույցների ու դիտարկումների ընթացքում, զինծառայողների բնութագրերի եւ փաստաթղթերի վերլուծությամբ:
Սպա մասնագետները պարզել են զինծառայողների ադապտացիոն գործընթացները, անցկացրել զինվորների ու սերժանտների թեստավորում, կազմել սոցիալական դիմանկար, որը գնահատում Է անձի կարեւորագույն հոգեբանական, հոգեբանաֆիզիոլոգիական եւ սոցիալ-հոգեբանական բնութագրերը:
Ուսումնասիրվել Է Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերի ավելի քան 1,5 հազար նորակոչիկ:
Կատարված հետազոտության տվյալներով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների ավելի քան 15 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, եւս 25 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն: ՌԴ զինված ուժերում ծառայության անցնելուց առաջ զինակոչիկների 80 տոկոսը սովորել կամ աշխատել Է: Նրանց ավելի քան 10 տոկոսն ամուսնացած են եւ ունեն երեխաներ: