Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է
СпортԱվստրալիայի բաց առաջնության տղամարդկանց առաջին կիսաեզրափակիչում հաղթեց Ռոջեր Ֆեդերերը:
Կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցում էին Շվեյցարիան ներկայացնող երկու մարզիկներ` Ստանիսլավ Վավրինկան և Ռոջեր Ֆեդերերը: 3 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 7:5, 6:1,1:6, 4:6, 6:3 հաշվով:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում կմցրեն Ռաֆայել Նադալը և Գրիգորի Դիմիտրովը: Նրանց մրցախաղը կկայանա հունվարի 27-ին: Իսկ եզրափակիչը կլինի հունվարի 28-ին:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերում Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: