Ադրբեջանը ԼՂ շփման գծում արձակել է շուրջ 150 կրակոց
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: