Գաբրիել Սարգսյանը շարունակում է մնալ «Խազարի գավաթ»-ի առաջատարների շարքում
СпортՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը «Խազարի գավաթ»-ի խաղարկության առաջատարների շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 8-րդ տուրում Սարգսյանը պարտիան ոչ-ոքի է ավարտել: Հայ գրոսմայստերն ունի 6 միավոր և 9 առաջատարների շարքում կիսում է 1-9-րդ հորիզոնականները:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Ղարիբյանը, վաստակել է 5,5 միավոր և 14-րդ տեղում է:
«Խազարի գավաթ»-ի խաղարկությունը բաղկացած է ինը տուրից և կավարտվի հունվարի 27-ին: