Սուրբ Վալենտինի օրը մենք ինադու Սուրբ Սարգիսն ենք նշելու. Հայկ Պետրոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը հանդիսատեսին կհամոզի, որ պետք է նախապատվությունը տալ Սուրբ Սարգսի տոնին, քանի որ արեւմտյան տոներից շատ ավելի մեծ առավելություններ ունեն հայկականները.
«Փետրվարի 14-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա համերգ-ներկայացում, որի խորագիրն իր մեջ հարց ու պատասխան է կրում՝ «Սուրբ Վալենտի՞ն, ոչ՝ Սուրբ Սարգիս»: Սա իր մեջ ունի եւ կատակային, եւ լուրջ ենթատեքստ: Երեկոյի սկզբում անպայման հանդիսատեսին կատակային ժանրում պատմելու եմ այս երկու սրբերի պատմությունների մասին, այս պահին խորապես ուսումնասիրում եմ նրանց պատմությունն ու շատ հետաքրքիր փաստեր եմ բացահայտում: Համերգի ընթացքում կփորձենք մատնանշել, որ առավելությունն առաջին հերթին պետք է տրվի հայկական տոներին: Իհարկե, ես Սուրբ Վալենտինի տոնի դեմ ոչինչ չունեմ, այն շատ գեղեցիկ տոն է եւ անգամ նրա կերպարի մեջ սիրո թեման շատ ավելի մեծ է, քան Սուրբ Սարգսի կերպարում: Ամեն դեպքում , վերջին տարիներին ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհի երկրները գնալով կորցնում են իրենց էթնիկ դեմքը: Մենք էլ կարծես թե նախապատվությունը ավելի շատ տալիս ենք արեւմտյան արժեքներին, բայց աշխարհի գլոբալիզացման հետ մեկտեղ, կարծում եմ, միաժամանակ կարելի է պահպանել նաեւ ազգայինը: Բնականաբար, պատմական կոնֆլիկտի չենք վերածելու մեր համերգը, բայց Սուրբ Վալենտինը հայկական սուրբ չէ, իսկ Սուրբ Սարգիսը մերն է ու պետք է նրա տոնը էլ ավելի արժեւորենք ու առհասարակ՝ Եկեղեցու դերը մեր կյանքում մեծացնենք: Համերգի ընթացքում մի քանի հարցադրումներ կլինեն, որոնցով կփորձեմ իմ սերնդակիցներին մտորելու առիթ տալ: Սուրբ Վալենտինի օրը մենք ինադու Սուրբ Սարգիսն ենք նշելու, արդյունքում մեր սիրո տոնը երկու անգամ կնշենք»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Պետրոսյանը:
Շարունակությունը` այստեղ: