Եղանակը Հայաստանում. ձյուն եւ ջերմաստիճանի նվազում
ОбществоՀանրապետության տարածքում հունվարի 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 28-ին սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -2-7,
Կոտայքում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -2-7,
Գեղարքունիքում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -2-7,
Լոռիում՝ գիշերը` -4-7, ցերեկը` 0-5,
Տավուշում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -2-7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ -2-6,
Արարատում՝ գիշերը` -6-8, ցերեկը՝ -2-4,
Արմավիրում՝ գիշերը` -6-8, ցերեկը՝ -2-4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -2-7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -6-8, ցերեկը՝ -2-4,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -2-6, ցերեկը` 0-3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` -2-5,
Արցախում՝ գիշերը` -3-6, ցերեկը՝ -2-5: