Երևանում մեքենաների բախման հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԵրևանի Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում հունվարի 27-ին բախվել են «Ռենո» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Վթարի հետևանքով «Վազ 2121» վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: