2016 թվականին նվազել է Երեւանի Կարապի լիճ այցելուների թիվը
ОбществоԵրեւանի Կարապի լճի սահադաշտում այս տարի կտրուկ նվազել է այցելուների թիվը: Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ պատճառը ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններն էին, այլեւ 2015 թվականին բացված Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը: «Այս մարզադպրոց պարբերաբար հրավիրվում են վարպետներ, ովքեր դասընթացներ են անցկացնում : Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ դպրոցը միջազգային ասպարեզում ունենա իր դիրքը»,-ասաց նա:
Քաղաքապետի տեղակալի խոսքով` 2016 թվականին հիմնանորոգվել է 7 մարզադպրոց, 2 շախմատի դպրոց: «Սրանով մենք Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանները հագեցրեցինք շախմատի դպրոցներով»,-ասաց Սուքիասյանը` հավելելով, որ մայրաքաղաքում սպորտի հանրայնացմանը միտված մի շարք ծրագրեր են իրականացվել 2016 թվականին:
«Դրանցից կարող եմ առանձնացնել «Առողջ սերունդ, պաշտպանված հայրենիք» մրցաշարը, որտեղ վարչական շրջանների թիմերը պայքար են մղում Երեւանի քաղաքապետի գավաթի համար: 2016թվականին երրորդ տարին անընդմեջ Աջափնյակ վարչական համայնքը արժանացել է Երեւանի քաղաքապետի գավաթին»,-հավելեց Արամ Սուքիասյանը: