Երևանի դպրոցների աշակերտները լուրջ հաջողությունների են հասել միջազգային օլիմպիադաներում
ОбществоԵրեւանի 159 դպրոցներում 2016 թվականին կազմակերպվել է 94 հազար 354 աշակերտների կրթություն, այդ թվում` 2077 աշակերտների ներառական կրթությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ՝ հավելելով, որ 2016 թվականը բավական հաջող է եղել կրթության ոլորտի համար: «Մեր աշակերտները լուրջ արդյունքներով են վերադարձել միջազգային օլիմպիադաներից եւ կարելի է ասել, որ միջազգային ասպարեզում մենք ունենք մրցունակ աշակերտներ»,-ասաց նա:
Արամ Սուքիասյանը նշեց, որ մայրաքաղաքի հանրակրթական բոլոր դպրոցները ջեռուցվում են: Իսկ այն դպրոցներում , որտեղ պատուհանները դեռ փոխված չեն, ջեռուցումն իրականացվում է նաեւ սալիկներով: «Մենք կառավարության հետ միասին քննակելու ենք դեռեւս չհիմնանորոգված դպրոցների ցանկը եւ հուսով ենք, որ առաջիկայում մի շարք դպրոցներ կհիմնանորոգվեն»,-հավելեց նա: