Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը տեղի ունեցավ հունվարի 27-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ողջունեց հասարակական խորհրդի անդամներին, հատուկ շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած՝ Սևակ Հակոբյանին և Հակոբ Քասլակյանին, նշեց, որ սփյուռքյան մյ ուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի հետ կապված իրենց կարծիքները:

ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց և հաստատման ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակականխորհրդի քարտուղար Ա.Էլչիբեկյանը: Հասարակական խորհրդի 2017թ. աշխատանքային ծրագիրը հաստատվեց:
 
Սփյուռքյան համահայկական կառույցների հետ կնքած ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցության պայմանագրերի կատարման ընթացքը ներկայացրեց նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Ն.Մուրադյանը:
 
Նա նշեց, որ այսօր աշխարհի ավելի քան 117 երկրներում գործում են հազարավոր հայկական կառույցներ: Համահայկական ամենամեծ և երկար ճանապարհ անցած կառույցների թիվը 24-ն է: ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցում է համահայկական բոլոր կառույցների հետ: ՀՀ սփյուռքի նախարարության հետ հուշագրեր են կնքել 6 խոշորագույն համահայկական կառույց:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ ի տարբերություն շատ համաձայնագրերի, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա, նախարարությունը արդյունավետ համագործակցում է այդ կառույցների հետ: Այս տարի հուշագրեր կկնքվեն ևս մի քանի կառույցի հետ:

 ՀՀ կառավարության 2017 թվականի «Սփյուռք» բաժնի գերակա խնդիր­ների և գոր­ծու­նեու­թյան միջոցա­ռումների ծրագրի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ կառավարությունն առաջադրել է նոր խնդիրներ, որոնք պահանջում են գործունեության նոր առաջնահերթություններ»:

ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ.Գյանջումյանը: Նա նշեց, որ 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված են  եղել Սրբուհի Տյուսաբի, Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի, Գրիգոր Խանջյանի և Գրիգոր Զոհրապի անունները, որոնց նվիրված շուրջ 30 մեծարման միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև Սփյուռքի կրթօջախներում:

Զեկուցողն առաջարկեց 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել Ռուբեն Մամուլյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Տիգրան Չուխաջյանի Հովհաննես Այվազովսկու անունները և Սուրբ Ղազար կղզու հայկական կաթոլիկ վանքը: Առաջարկվեց 2017թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել նաև Վահան Թեքեյանի անունը: Հասարակական խորհուրդը ընդունեց առաջարկը:

2017 թվականը «Արցախի տարի» հանրահռչակելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը: Նա անդրադարձավ  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, և մասնավորապես նշեց. «ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած լրագրողների 8-րդ համաժողովի մասնակից, աշխարհի 31 երկրից ժամանած ավելի քան 140 հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը Արցախի խնդրում և անսալով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկին՝ որոշեցին Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը, արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, նպաստելու ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, ԼՂՀ-ում  սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը, համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ: Սփյուռքի նախարարը, նկատի ունենալով շարժման հաջողվածությունն ու տարածումը, առաջարկեց 2017 թվականը հայտարարել «Արցախի տարի»:

Այդ միջոցառման շրջանակներում որոշվեց ի լրումն «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի, անցկացնել «Անկախ Արցախ» համահայկական փառատոն և կոչով դիմեցինք հայրենական և սփյուռքյան կառույցներին»:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան բոլոր կառույցների և անհատների մասնակցությունը  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, Ղարաբաղը Սփյուռքին համակողմանիորեն ներկայացնելը: «Հայ դատը պետք է Ղարաբաղում լուծվի», - նշեց նախարարը և հավելեց. «Ղարաբաղը պաշտպանելով ու հզորացնելով, մենք պաշտպանում և հզորացնում ենք Հայաստանը»: Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу