Ереван, 25.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Հայկազյան համալսարանում տեղի է ունեցել Բեթելի Հայ ավետարանական վարժարանի հուշամատյանի շնորհանդեսը

Общество

Լիբանանում` Հայկազյան համալսարանում տեղի ունեցած հուշամատյանի շնորհանդեսի վերաբերյալ նյութը ներկայացնում ենք դասական ուղղագրությամբ.

 ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԷՋ  ՇՆՈՐՀԱՆԴԷՍ  ՆՈՒԻՐՈՒԱԾ

«ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ   ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ   ԲԵԹԷԼ  ՎԱՐԺԱՐԱՆԻ, 1923-2013»  ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆԻՆ

«Հինգշաբթի, 26  Յունուար 2017,  երեկոյեան  ժամը  7-ին,  Հայկազեան  համալսարանի սրահին մէջ կայացաւ «Տարեգրութիւն  Հայ  Աւետարանական Բեթէլ Վարժարանի,1923-2013» յուշամատեանին  շնորհանդէսը:

Պատմական խիստ կարեւոր այս արժեքաւոր  հրատարակութիւնը Բեթէլ  վարժարանի երթը նոր հորիզոններ սլանալու յանձնառութիւն  մըն է  միաժամանակ:

Ի ներկայութիւն  Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահ վերապատուելի Մկրտիչ Գարակէօզեանի,  Սուրիոյ  Հայ  Աւետարանական Համայնքի   համայնքապետ վերապատուելի Յարութիւն Սելիմեանի,  Հայկազեան  Համալսարանի  նախագահ Վերապատուելի  Փօլ  Հայտոսթեանի,  Լիբանանի մէջ  Հայաստանի դեսպանատան  հիւպատոս  Աշոտ Վարդանեանի,  կցորդ Վլատիմիր Պօղոսեանի եւ  մշակութասէր ընտրանիի  մը,  ՀՀ Սփիւռքի Ուսումնասիրութեանց Կեդրոնի վարիչ դոկտ. Անդրանիկ  Տաքեսեան,   բարի  գալուստի  իր խօսքին մէջ   արժեւորեց  յուշագրական գրականութեան  դերակատարութիւնը, յատկապէս այսօր, երբ բազմաթիւ վտանգներ  կը սպառնան  Միջին Արեւելքի   հայկական գաղութներուն: Ան նկատել տուաւ, թէ  արխիւներու  չգոյութեան  պատճառով,հաւաքական  յիշողութիւնը  կորուստէ  փրկելու   միջոցները  մասնակիօրէն խիստ մատչելի դարձած են սփիւռքեան մեր կեանքին  մէջ: Հետեւաբար, յատկապէս այս տխուր  իրականութեան  մէջ անհրաժեշտ է դիտել  յուշամատեանին հրատարակութիւնը, անոր նուիրուած  շնորհանդէսը:

Ներկաները  յոտնկայս  ունկնդրեցին Բեթէլ  վարժարանի  քայլերգը, կատարողութեամբ Արմանի Սելիմեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ՝ տիկին Շողակաթ Աբարդեան-Սելիմեանի:

Հայկազեան  համալսարանի  նախագահ  վերապատուելի Դոկտ. Փօլ Հայտոսթեանը, ընդգծեց, թէ Հայկազեան  համալսարանը  շատ յաճախ   իբրեւ տուն կը  ներկայացուի մեր  առօրեային մէջ, առանց  յստակացնելու պատճառները: Հայկազեան համալսարանը մտքի, լոյսի, հաւատքի եւ ներշնչումի տուն  ըլլալով, այսօր  իր   երդիքին տակ  կը  ներկայացնէր  նոր  հրատարակութիւն մը:« Այսօր  կը ներկայացնենք  Ձեզի  հատոր մը, որ  կը պատմէ  երբեմնի  հայ տարագիր  անտունին կրթա-դաստիարակչական  տուն տալու մասին: Բեթէլը,   իբ րեւ Աստուծոյ  տունը,  հարազատութիւն  կը սփռէր  երկար տարիներ եւ կը շարունակէ մինչեւ  օրս, նոր  եւ անպատմելի տնազրկութեան մթնոլորտի մէջ»:  Վերապատուելի Հայտոսթեան գնահատանքի խօսք ուղղեց  այն  նուիրեալ ծառաներուն, որոնք մասնակցեցան Բեթէլը  լուսաւորութեան  տուն դարձնելու աշխատանքին:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ   վերապատուելի  Յարութիւն Սելիմեանը: Ան նշեց, թէ  յուշամատեանին  հրատարակութիւնը ինքնին ապացոյց է  Հայ  Աւետարանական  հոգեմտաւոր դաստիարակութեան  եւ Հայ Աւետարանական պատմութեան  մէջ իրենց   ընծայաբերող  տիտաններու կատարած  կոթողային առաքելութեան: Վերապատուելի Սելիմեան մէկ առ մէկ  շնորհակալութիւն յայտնեց յուշամատեանի  խմբագիր Յակոբ Չոլաքեանին,  յուշամատեանի պատրաստութեան նպատակով  ստեղծուած  յանձնախումբի անդամներուն,  Լեւոն Շառոյեանին, Հայկազեան համալÕ �արանի նախագահ  վերապատուելի Փօլ Հայտոսթեանին, դոկտ. Անդրանիկ Տաքեսեանին,   Միացեալ Նահանգներու  Հայ Աւետարանչական  Ընկերակցութեան գործադիր  տնօրէն  Զաւէն Խանճեանին սոյն  հրատարակութիւնը իրականացնելու առիթով իրենց բերած  գնահատելի մասնակցութեան համար:  Միաժամանակ, ան լուսարձակի տակ առաւ Հալէպի ներկայ ճգնաժամը  եւ Բեթէլի նման հաստատութիւններու անփոխարինելի ծառայութիւնը եւ անցեալէն  դէպի ապագայ երկարող ներշնչման առաքելութիւնը:

Առնօ  Պապաճանեանի  էլեկիան կատարեցին   Լոռի  Պիլալաեան եւ Դալար Հայտոսթեան:

Լիբանանահայ հրապարակագիր տիար  Ահարոն Շխրտըմեան ներկայացուց  յուշամատեանը,  ընդգծելով, որ սոյն հրատարակութիւնը   գիրք մը   ըլլալէ աւելի՝ ապրողներուն կը  յղէ  պատգամ մը  վրէժ  լուծելու  ցեղասպան թուրքէն: Ան համառօտակի ներկացացուց  Բեթէլի բոլորած  ճանապարհը,  հիմնադրութեան օրերէն մինչեւ ներկան, շեշտելով որ Բեթէլ վարժարանը եղած է  հոգեւոր եւ  հայեցի դաստիարակութիւնը  հայ դպրոցի ճանապարհով  վերապրող հայութեան  հաղորդելու  օճախ:

Ահարոն Շխրտըմեան  ընդգծեց, թէ իննսունամեայ այս  յուշամատեանը  նոր մարտահրաւէրներ  դիմագրաւելու  պատրաստակամութիւն է միաժամանակ եւ ապացոյց՝ ստեղծարար  մեր ժողովուրդին նկարագիրին: Ան  շնորհաւորեց Սուրիոյ  Հայ Աւետարանական   համայնքապետ  վերապատուելի Յարութիւն  Սելիմեանը եւ ամբողջ  համայնքը նմանօրինակ կոթողային  յուշամատեան մը լոյս ընծայելու գաղափարը   յղանալնուն, ինչպէս նաեւ  բոլոր անոնց,որոնք մասնակցութիւն  ունեցան այս երախտաշնորհ յուշամատեանին  պատրաստութեան եւ հրատարակութեան աշ խատանքներուն:

  Հանդիսութեան եզրափակիչ խօսքը  արտասանեց ՄԱՀԱԵՄ-ի նախագահ վերապատուելի  Մկրտիչ  Գարակէօզեան, Բեթէլի պատմութեան յուշագրութեան ընդմէջէն քաղելով պատմութիւնը յիշելու, անկէ թելադրուելու  եւ  անով ուղղելու գրաւականը: Ան շնորհաւորեց Բեթէլ Եկեղեցին ու վարժարանը իրենց նուիրական աշխատանքին համար եւ ներկայացուց իր շնորհաւորական մաղթանքը ապագային նկատմամբ:     

Ապա տեղի ունեցաւ  յուշամատեանի  շնորհանդէսին առիթով կարկանդակի հատում  եւ հիւրասիրութիւն: Այս  միջոցին,  փափաքողները,  վերապատուելի Յարութիւն Սելիմեանի  մակագրութեամբ,  յուշամատեանի օրինակներ ստացան՝ անվճար»:

То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»