Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հունվարի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ ստեղծված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: