Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպիսին է հայ զինվորի սննդակարգը. հզոր ուժը նաև հայկական արտադրության սննդի մեջ է

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25 տարիների ընթացքում զինվորի սննդակարգը եղել է առաջնային խնդիրներից մեկը: Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ զինծառայողներն այլևս այդ հարցում դժգոհություն չունենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում զինված ուժերիթիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ ԱրաՄարգարյանը < /b>վստահեցրեց, որ զինվորական անձնակազմի սննդակարգը մշակվում է զորամասի համապատասխան մասնագետների կողմից: Հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ` նաև կալորիականությունը, սննդակարգը մշակելու գործընթացին պարտադիր կերպով մասնակցում է զորամասի բժշկական ծառայության պետը, որպեսզի համապատասխան կալորիականությունը հատկացված օրական սննդի մեջ ապահովվի: Իսկ ներկա պահին պարտադիր կերպով ապահովվում է 3800-4200 կիլոկալորիա:

«Մենք ունենք տարբեր տեսակի հաստատված չափաքանակներ, այսպես ասած նորմա, որտեղ հստակ նշված է, թե զինծառայողներին մեկ օրվա ընթացքում ինչ սննդատեսակներ է հասնում և ինչ չափաքանակի: Հիմնականում ասեմ, որ նախաճաշին անձնակազմին տրվում է ձավարեղենով ճաշատեսակ, թեյ, սերուցքային կարագ, շաքարավազ, հաց, նաև ձու` շաբաթվա 4 օրերին: Ճաշի ժամանակ պարտադիր հատկացվում է առաջին ճաշատեսակ` ապուր, ապա երկրորդ ճաշատեսակ` խավարտ: Հատկացվում է օրական 150 գրամ միս` խոզի, տավարի կամ հավի: Մատուցվում են նաև աղցաններ: Ունենք 5 տեսակի բանջարեղեն` կարտոֆիլ, կաղամբ, բազո ւկ, սոխ և գազար, որոնցից պատրաստվում են թե առաջին ճաշատեսակները, թե աղցանները: Նորից հատկացվում է հաց, օշարակ` երեք տեսակի` մորու, բալի և հոնի: Ընթրիքին տրվում է ձուկ` խեկ տեսակի` 60 գրամ, իսկ դրան հաջորդող օրը հատկացնում ենք խոզի միս` տապակած վիճակում: Հատկացնում ենք նաև թեյ, շաքարավազ, պանիր, հաց»,-ասաց գնդապետ Արա Մարգարյանը` հավելելով,  որ հիմնականում սննդակարգը կազմելուց ճաշատեսակները ձևակերպվում է այնպես, որ նույն ճաշատեսակն այդ օրը կամ դրան հաջորդող օրը երկու անգամ չկրկնվի: Այսինքն, եթե երկուշաբթի անձնակազմին հատկացվել է հ նդկաձավար, ապա հաջորդ անգամ այն կարելի է մատուցել չորեքշաբթի կամ ուրբաթ: Եթե երկուշաբթի հատկացվել է բորշչ` որպես առաջին ճաշատեսակ, մյուս օրը պետք է առաջին ճաշատեսակը լինի ձավարեղենով, լոբով, ոլոռով կամ սիսեռով:

Գնդապետը նաև վստահեցրեց, որ բոլոր կարգի սննդամթերքը` անկախ նրանից ձավարեղեն է, թե մսի պահածո, մուտք գործելով պարենային պահեստ, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության երկու կազմակերպությունների կողմից` ռազմաբժշկական վարչության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության և թիկունքի վարչության անասնաբուժական ծառայության կողմից: Այնուհետև նոր միայն դրական եզրակացությունից հետո նշված սննդատեսակները մուտք են լինում կենտրոնական բազա և բաշխվում զորամասերին: «Լինում են դեպքեր, երբ սննդամթերքի վերաբերյալ ստացվում են բացասական պատասխաններ:  Հետևում ենք մի քանի պարամետրերի` ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և այլն: Սննդամթերքը կարող է շատ համեղ և ախորժելի լինել, սակայն եթե չեն պահպանվում նորմերը, սնունդը հետ է վերադարձվում մատակարարին և կնքված պայմանագրերի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, այսինքն` մատակարարը համապատասխան կարգով վճարում է տույժեր և տուգանքներ»,-ասաց նա` ավելացնելով, որ ըստ պայմանագրի, եթե մի մատակարարի կողմից 2-3 անգամ խախտումը կրկնվում է, ապա պայմանագիրը միակողմանի կարող է լուծվել:

«Արմենպրես»-ը նաև այցելեց կենտրոնական պարենային բազայի սառնարանային համալիր:  Այնտեղ  յուրաքանչյուր սառցախցիկ համապատասխան ջերմախոնավային ռեժիմում հնարավորություն է տալիս պահպանություն իրականացնել շուտ փչացող սննդամթերքի: Սառցախցիկներում պահպանվում են միսը, տավարի և հավի, խեկ տեսակի ձուկը, երշիկները, խոզի սալը և այլ մթերքներ: Յուրաքանչյուր սառցախցիկում պահպանվում են համապատասխան ջերմախոնավային ռեժիմները: Սառնարանային խցիկներում պահվում են նաև բանակին մատակարարվող սերուցքային կարագը: Շուտ փչացող սննդամթերքի տեղափո խումը զորամասեր իրականացվում է միայն սառնարանային մեքենաների միջոցով:

 

5-րդ կենտրոնական պարենային բազայի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Տոնոյանն ավելի մանրամասն ներկայացրեց մատակարարի կողմից սննդամթերքի ստացման և զորամասեր տեղափոխման գործողությունները: Նրա խոսքով` մատակարարն ապրանքը բերում է, ինքն այն ընդունում է ի պահ, այնուհետև հեռախոսագիր է ներկայացնում սանէպիդկայան և անասնաբուժական ծառայություն: «Առաջին կամ երկրորդ օրն իրենք գալիս են, նմուշառում են անում, 10 օրվա մեջ գրավոր պատասխանում են, որը ես մուտք եմ անում բազա և ուղարկում եմ զո րամասերին: Ամեն օր մատակարարում ենք զորամասեր: Դա բաշխված է ըստ գրաֆիկի` յուրաքանչյուր օր տարբեր զորամասեր են մատակարարումներ լինում: Ծառայությունն այնպես է պլանավորված, որ բոլոր զորամասերին ուղարկվող սնունդը բավարարում է մինչև մյուս մատակարարում և այս կամ այն զորամաս հավելյալ սնունդ ուղարկելու անհրաժեշտություն չի լինում»,- ասաց փոխգնդապետ Արմեն Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոսեց բանակին սնունդ մատակարարող կազմակերպությունների մրցույթների մասին: Նրա խոսքով` բանակին սննդի մատակարարման մրցույթները հայտարարվում են ամեն տարի: Կան ապրանքատեսակներ, որոնց համար մրցույթ է հայտարարվում միանգամից մի քանի տարվա համար, բայց դա սննդին չի վերաբերվում:

«Հայաստանի Հանրապետությունում մրցույթներն իրականացվում են ՀՀ միասնական օրենքներով: Հիմնական կարգը հետևյալն է, որ նշված տեխնիկական բնութագիրն ապահովելու միջոցը մատակարարվի հնարավորինս էժան գնով: Հիմնական ոսկե կանոնը դա է: Իսկ տեխնիկական միջոց ասվածը հենց որակն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ որոշ մատակարարումներ կատարվում են ապակենտրոնացված տարբերակով, այսինքն՝ ամեն ինչ չէ, որ գալիս է պահեստ հետո նոր վերաբաշխվում է: Շատ բաներ միանգամից տարվում են զորամասեր:

Կարևոր է նաև, որ զինված ուժերին մատակարարվող սննդի 99 տոկոսը հայկական արտադրության է:

Վահե Հակոբյան

Շանթ Խլղաթյան

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу