Անգամ համաձայն եմ, որ աղջիկները ծառայեն եւ լինեն մեր տղաների կողքին. Ադրիանա Գալստյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
«Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանը, ինչպես եւ շատերը, համաձայն է այն մտքի հետ, որ տղաները պետք է ծառայեն բանակում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին նաեւ հավելեց.
«Անգամ համաձայն եմ, որ աղջիկները ծառայեն եւ լինեն մեր տղաների կողքին»:
Դերասանուհին, սակայն նշեց, որ հաճախ հասկանում է այն ծնողներին, որոնք դեմ են լինում, որ իրենց որդին մեկնի ծառայության.

«Քանի որ մենք հիմա էլ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, հասկանում եմ նրանց մտահոգությունը, որովհետեւ յուրաքանչյուր ծնողի համար առաջնայինն իր երեխայի կյանքն է: Ինձ համար ավելի սկզբունքային է, որ տղան լինի հայրենասեր եւ պատրաստակամ` պաշտպանելու իր հայրենիքը: Հնարավոր է, որ տղան ծառայած չլինի, բայց այնքան սկզբունքային լինի, որ առաջին իսկ օգնելու հնարավորության դեպքում մեկնի առաջին գիծ»,-համոզված է սերիալային գեղեցկուհին:
Իսկ հայ զինվորներին Անդրիանան մաղթեց հետեւյալը.
«Իմ սիրելի զինվորներ, իմ քաջեր, եղեք համբերատար, միշտ հանմարձակ ու պատրաստ թշնամուն հակահարված տալու»:
Սյունե Առաքելյա